Рубрика: Նախագծեր, Սեբաստացու օրեր

Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում

Սեբաստացու օրերի նախագիծ։

Մեզ ճանաչելը, մեր հայրենիքն ու պատմությունը ճանաչելը սկսվում է մեզնից:

Նախագծի նպատակն է խորանալ մեր նախնյաց պատմության մեջ, իմանալ մեր արմատները, ինքնաճանաչում, ինքնագիտակցում։

Մասնակիցներ՝ Քոլեջի տարատարիք սովորողներ, դասավանդողներ

Նախագծի ժամկետները՝ սկիզբ 10․11․2020թ
                                                      ավարտ 31․01․2021 թ․

Ո՞վ եմ ես։ Հարց, որի պատասխանը մենք փնտրում ենք մեր ամբողջ կյանքի ընթացքում։ Որտեղի՞ց ենք գալիս, ովքե՞ր են մեր նախնիները, ի՞նչ պատմություններ են մեզ հասել իրենցից, ո՞ւմ անունով է կոչվում իմ ազգը /ազգանվան ծագումը/։

Որտե՞ղ է գտնվում իմ նախապապերի հայրենիքը, ինչ բնություն, ավանդույթներ, սովորություններ է ունեցել։

Ո՞վ է եղել իմ նախահայրը իր ծննդավայրում, ինչո՞վ է զբաղվել, ի՞նչ արհեստներ/արվեստներ է իմացել, ի՞նչ է աշխատել, պահել իր ընտանիքը։

Երևի լսել եք նաև, որ ծննդավայրը, արմատները կապում են մեր ինչ-ինչ որակական հատկանիշների հետ։ Այսպես, օրինակ՝ երբ ես իրավիճակում դրսևորում եմ համառություն, ասում են, մշեցի է։ Փորձեք վերծանել, թե ինչ առանձնահատկություններ ունի այն վայրը, որտեղից դուք սերում եք, որտեղ ծնվել են ձեր նախնիները, որտեղ ձևավորվել է ձեր ընտանիքը, արդյո՞ք ձեր վարքի դրսևորումներումս ևս կան նման հատկանիշներ, առանձնահատկություններ։

Ինչպե՞ս , ինչո՞ւ, ի՞նչ ճանապարհով են իմ նախնիները հասել իմ ներկայիս ծննդավայր։

Այս հարցերը ձեզ կօգնեն ավելի լավ հասկանալ ձեր տան, տոհմի պատմությունը։Պատկերացրեք կենսագիր եք և ձեզ է վստահված գրել ձեզ համար ամենակարևոր տոհմի պատմությունը։

Պատմեք մեզ ձեր պատմությունը, տեսանյութի, նկարների, գրվածքի միջոցով, հարցրեք տան մեծերին, փորձեք գտնել ընտանեկան արխիվներ, կարդալ, դիտել լուսանկարները։

Մասնակիցներ

  1. Հրաչուհի Մանվելյան , Քոլեջ 1-ին կուրսի ուսանող
  2. Բելա Մարտիրոսյան, Քոլեջ 1-ին կուրսի ուսանող
  3. Լիլիթ Գրիգորյան, Քոլեջ 1-ին կուրսի ուսանող
  4. Սիմոն Ավետիսյան, Քոլեջ 1-ին կուրսի ուսանող
  5. Ռոզա Խաչատրյան, Քոլեջ 1-ին կուրսի ուսանող
  6. Ջուլի Ասրյան , Քոլեջ 1-ին կուրսի ուսանող
  7. Անուշ Հարությունյան , Քոլեջ 1-ին կուրսի ուսանող
  8. Ռոզի Փուրթոյան , Քոլեջ 1-ին կուրսի ուսանող
  9. Մարիամ Գալստյան, Քոլեջ 1-ին կուրսի ուսանող
  10. Սոֆի Առաքելյան, Քոլեջ 1-ին կուրսի ուսանող
  11. Ալիկ Ասատրյան , Քոլեջ 1-ին կուրսի ուսանող
  12. Վիկտորյա Պողոսյան, Քոլեջ 1-ին կուրսի ուսանող
  13. Էլեն Հովսեփյան, Քոլեջ 1-ին կուրսի ուսանող
  14. Իզա Նազարյան, Քոլեջ 1-ին կուրսի ուսանող
  15. Սաթեն Գևորգյան, Քոլեջ 1-ին կուրսի ուսանող
  16. Անգելինա Ղազարյան, Քոլեջ 2-րդ կուրսի ուսանող
  17. Քնար Հարությունյան, Քոլեջ 2-րդ կուրսի ուսանող
  18. Նունե Գրիգորյան, Քոլեջ 2-րդ կուրսի ուսանող
  19. Ազգանուշ Ղազարյան, Քոլեջ 2-րդ կուրսի ուսանող
  20. Միլենա Կիրակոսյան, Քոլեջ 2-րդ կուրսի ուսանող
  21. Մերի Պետրոսյան , Քոլեջ 2-րդ կուրսի ուսանող
  22. Նաիրա Ղազարյան, Քոլեջ 2-րդ կուրսի ուսանող
  23. Մարիամ Շախվերդյան, Քոլեջ 2-րդ կուրսի ուսանող
  24. Անահիտ Աբգարյան, Քոլեջ 2-րդ կուրսի ուսանող
  25. Կարինե Ղուլյան, Քոլեջ 2-րդ կուրսի ուսանող
  26. Անի Բաղդասարյան, Քոլեջ 2-րդ կուրսի ուսանող
  27. Հակոբ Թորոսյան, Քոլեջ 2-րդ կուրսի ուսանող

Автор:

Ողջույն։ Ես Էլյա Սահակյանն եմ։ Մասնագիտությամբ կովկասագետ, պատմության և հասարակագիտության ուսուցիչ եմ։

Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում: Один комментарий

Оставьте комментарий