Рубрика: Մասնագիտական հանդիպումներ, Նորություններ

Հանդիպում FYN ՀԿ-ի անդամների և CDN-ի գործընկերոջ հետ

Օրը՝ նոյեմբերի 7, 15:00

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Քոլեջ, Վերնատուն /Անդրանիկի 92/1/

Նպատակը՝ Ծանոթանալ FYN ՀԿ-ի գործունեությանը, քննարկել հնարավոր համագործակցությունը սովորողների հետ, վրաց գործընկերը կկիսվի իր փորձով, ինչպես քաղաքացիական ակտիվությամբ բնապահպանական քայլեր ձեռնարկել

Մասնակիցներ՝ Լուսինե Քոսակյան /ծրագրերի ղեկավար/, Լիանա Քոսակյան / FYN-ի ցանցի մենեջեր/ , Շուշան Փափազյան /FYN -ի հաղորդակցության մասնագետ/ , Շուշան Ավետիսյան / գործադիր կոմիտեի անդամ/, Նատելա Նավասարդյան / գործադիր կոմիտեի անդամ/ , Փցքիալաձե Գիորգի / Գործադիր կոմիտեի անդամ, CDN/ , տարատարիք սովորողներ։

ՀԿ-ի մասին


Մենք հավատում ենք, որ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությունը, լինելով ինտերակտիվ, մասնակցային և փորձարարական, պատասխանում է երիտասարդների կարիքներին և հետաքրքրություններին: Ոչ ֆորմալ կրթությունը հիմնված է ներառական և մասնակցային արժեքների վրա և առաջարկում է բովանդակային հզորացում երիտասարդների համար: Ոչ ֆորմալ կրթությունը` որպես մեթոդ, Սահմանաբնակ երիտասարդների յուրաքանչյուր գործունեության հիմքն է: Այն ներառում է սեմինարներ, դասընթացներ, մենթորություն, ուսումնական այցեր, բանավեճ, քննարկում և այլն:

Հղում

Автор:

Ողջույն։ Ես Էլյա Սահակյանն եմ։ Մասնագիտությամբ կովկասագետ, պատմության և հասարակագիտության ուսուցիչ եմ։

Оставьте комментарий