Рубрика: Նորություններ

Դար հիմնադրամի 15-ամյակ, Գագարին

<<Գագարինն առաջինն է վայելել մեր մոլորակի տեսարանը՝ որպես մեր խնամքին հանձնված բոլորիս տան>>։

Հունվարի 11-ին, Մատենադարանի նիստերի դահլիճում Գագարին նախագիծը տեղափոխվեց մեկ այլ,շրջադարձային ու ավելի երազանքային փուլ։ Այն, ինչի մասին խոսեց հոլանդացի ճարտարապես Վինի Մաասը, ինչ տեսանք տեսանյութում իսկական երազանք է։ Երազանքի մակարդակից իրականության կդառնա՞, թե՞ ոչ։ Ինձ միշտ հետաքրքրել է միջազգային փորձի լոկալ միջավայրին հարմարեցնելը։ Երազանքային այս նախագիծը՝ դրախտավայր հիշեցնող տեսարանով, կկարողանան ասիմիլացնել տեղական առանձնահատակություններ ունեցող բնակավայրերի հետ։ Հետաքրքիր է և սպասողական։

Հանդիպմանը ներկա էին ամենատարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ, պաշտոնյաներ, ճարտարապետներ, լրագրողներ և այլք։ Հանդիպման երկրորդ մասը Առնո Բաբաջանյան համերգասրահում էր՝ դասական երաժշտության և Հասմիկ Պապյանի անակնկալ ելույթով։

Հղումներ
GAGARIN VALLEY
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության անդրադարձը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության անդրադարձը
Սիվիլնեթի անդրադարձը